X-47B ամերիկյան ԱԹՍ-ն ավիակրի վրա հերթական փորձարկումն է անցել

ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն վերականգնել է տախտակամածային X-47B UCAS-D անօդաչու թռչող սարքերի փորձարկումների փուլը։ Նոյեմբերի 10-ին ԱԹՍ-ն «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի տախտակամածին փորձարկում է անցել, որի մասին սուղ տվյալներ են հաղորդվում։

 

X-47B  ԱԹՍ

X-47B ԱԹՍ

X-47B ԱԹՍԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական հաղորդագրությունից հետևում է, որ այս փորձարկումները նպատակ ունեին վերհանել ԱԹՍ-ի փոխգործակցության աստիճանն ու հնարավորություններն ավիակրի մի շարք համակարգերի հետ աշխատելիս։

Մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ X-47B-ն փորձարարական թռիչք է կատարել ավիակրի տախտակամածից քիչ բարձրության վրա, իրականացրել է կատապուլտային վերելքներ, ապա ընթացել են ԱԹՍ-ն կառավարող անձնակազմի վարժանքներ։ ԱԹՍ-ից ստացված տվյալները գրանցվել ու մշակվել են ավիակրի տախտակամածի՝ տվյալների հավաքագրման շարժական հաշվառման կենտրոնում։

Չի հստակեցվում՝ քանի վերելք ու վայրէջք է կատարել X-47B-ն, միայն նշվում է՝ սարքի ամեն մի թռիչքը տևել է 45 մոտ րոպե։ Փորձարկումների գերնպատակն ապագայում ԱԹՍ-ն ավիակրի ավիացիոն հանգույցում բարեհաջող ինտեգրումն է։ Ակնկալվում է, որ X-47B-ն պետք է լավ ցուցանիշներ գրանցի նույնիսկ այն ժամանակ, երբ ավիակրի վրա գործում են տարբեր տեսակի ռազմական ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ՌԾՈւ-ն մտադիր է երկարաձգել X-47B UCAS-D տախտակամածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումների ծրագիրը։ ԱՄՆ ԶՈւ զինվորականները բանակցություններ են վարել ԱԹՍ-ի ստեղծող Northrop Grumman ընկերության հետ՝ փորձարկումները երկարաձգելու պայմանների շուրջ։ Բանակցությունների մանրամասները չեն հայտնում, սակայն Northrop Grumman ընկերության՝ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ուոլթ Քրայթլերի խոսքերով՝ երկարաձգված ծրագրում կարող են ընդգրկվել օդում վերալիցքավորման ու մի շարք այլ գործառույթների սարքավորումների տրամադրումը և փորձարկումը։

Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6.35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12.2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1.4 մլրդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *