ԱՄՆ ՌԾՈւ-ն մտադիր է երկարաձգել նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները

ԱՄՆ ՌԾՈւ-ն մտադիր է երկարաձգել X-47B UCAS-D տախտակամածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումների ծրագիրը։ Ներկա դրությամբ ԱՄՆ ԶՈւ զինվորականները բանակցություններ են վարում ԱԹՍ-ի ստեղծող Northrop Grumman ընկերության հետ՝ փորձարկումները երկարաձգելու պայմանների շուրջ։

X-47B  ԱԹՍ

X-47B ԱԹՍ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը, բանակցությունների մանրամասները դեռևս չեն հայտնում, սակայն Northrop Grumman ընկերության՝ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ուոլթ Քրայթլերի խոսքերով՝ երկարաձգված ծրագրում կարող են ընդգրկվել օդում վերալիցքավորման ու մի շարք այլ գործառույթների սարքավորումների տրամադրումը և փորձարկումը։

Ենթադրաբար, փորձարկումների երկարաձգումը կհանգեցնի ԱՄՆ ՌԾՈւ-ի կողմից X-47B նախագծին ավելի մեծ գումարների տրամադրմանը։ Այնուհանդերձ, նպատակահարմար է փորձարկումների ընթացքում ծախսել նյութական միջոցներ, որպեսզի հետագայում ԱԹՍ-ի հետ խնդիրներ ի հայտ չգան, ու հարկ չլինի պարբերաբար փորձարկել՝ աստիճանաբար վերացնելու համար առկա թերացումները։

Հիշեցնենք, որ X-47B անօդաչու թռչող սարքը, որն առաջին անգամ վայրէջք էր կատարել ավիակիր նավի տախտակամածին հուլիսի 10-ին, չի կարողացել նույն հաջողությամբ կրկնել վայրէջքը հուլիսի 15-ին։

ԱՄՆ ՌԾՈւ-ն և ամերիկյան Northrop Grumman ընկերությունը հուլիսի 15-ին իրականացրել էին X-47B UCAS-D ԱԹՍ-ի չորրորդ փորձնական վայրէջքը «Ջորջ Բուշ» ավիակրի տախտակամածին։ Անհաջող վայէջքի պատճառը, համաձայն նախնական տեղեկության, չափիչ սարքում առաջ եկած «աննշան թերացումներն են»։

Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6,35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12,2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,4 մլրդ դոլար։

One response to “ԱՄՆ ՌԾՈւ-ն մտադիր է երկարաձգել նոր անօդաչու թռչող սարքի փորձարկումները

  1. Pingback: Մեկնարկել է X-47B ամերիկյան անօդաչուի փորձարկումների երկրորդ փուլը (ֆոտո/վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *