ՌԴ ՌՕՈՒ-ը կհամալրվեն նոր` 48 հատ Су-35 կործանիչներով

ՌԴ Ռազմաօդային ուժերը կհամալրվեն նոր 48 հատ Су-35 կործանիչներով: «Այս խմբաքանակի պայմանագիրն արդեն կնքված է: Ներկայումս առաջին 4 ինքնաթիռները ՌՕՈՒ-ի դիտողություններով վերանայվում են»,- հայտնել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը:

Ներկա պահին 4 հատ Су-35 մասնակցում է թռիչքային փորձակումների, որոնցից երկուսը արդեն իսկ ունի թռիչքային որոշակի ժամանակ. ընդհանուր առմամբ դրանցով իրականցվել է 400 թռիչքային փորձարկում:

«Սուխոյ» ընկերության Су-35-1,2 ինքնաթիռները Պետական համատեղ փորձարկումներ են անցնում: Դրանց են կցվել առաջին սերիական Су-35С-1 ինքնաթիռները, իսկ այս տարվա սկզբին` Су-35С-2-ը: Պետական փորձարկումներին կմիացվեն երրորդ և չորրորդ սերիական  ինքնաթիռները:

Су-35-ի` գետնի մոտ հավաքած առավելագույն արագությունը կազմում է 1400կմ/ժ, բարձրության վրա` 2400 կմ/ժ: «Երկինք-երկինք» ռեժիմում նշանակետերի հայտնաբերման հեռավորությունը կազմում է ավելի քան 400 կմ: Կողային ռադիոտեղորոշիչ կայանը(ՌՏԿ) հնարավորություն է տալիս գտնել և ուղեկցել ավելի քան 800 կմ հեռավորության նշանակետերը: Այն մրցակից է մյուսների համար և ներկայումս սպառազինության ընդունված ռուսական լավագույն կործանիչն է:

Су-35-ի վրա տեղադրված են նոր` հզորացված շարժիչներ, իսկ ՌՏԿ-ը հնարավորություն է տալիս մեծացնել հսկվող-ուղեկցվող և հրթիռակոծվող նշանակետերը: Այն կարող է կրել 8000 կգ մարտական բեռ` ներառյալ խոցման` միջին և մեծ հեռահարության օդային և երկրային կառավարվող ավիացիոն միջոցները, հականավային, ուղորդվող ավիառումբերը, ինչպես նաև չղեկավարվող խոցման ավիացիոն միջոցները:

Ըստ` armstass.su և armstrade.org-ի հրապարակումների։

One response to “ՌԴ ՌՕՈՒ-ը կհամալրվեն նոր` 48 հատ Су-35 կործանիչներով

  1. Pingback: ՌԴ ռազմաօդային ուժերի համար գնվող զինամթերքի պլանների մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *