ՌԴ ռազմաօդային ուժերի համար գնվող զինամթերքի պլանների մասին

Ռուսստանի Դաշնության ՊՆ մամլո և տեղեկատվության ծառայությունից հայտնում են, որ այսօր արդեն ՌԴ  ռազմաօդային ուժերի  Су-27 կործանիչների ավիապարկի ավելի քան 50%-ն արդիականացված է։Արդիականացված  Су-27-ում բացի խցիկի էրգոնոմիկայի և  կառավարման համակարգի բարելավվումից հիմնովին փոխվել է  կողային զինամթերքի կոմպլեքսը, որը թույլ է տալիս կիրառել ամբողջ տակտիկական ավիացիոն սպառազինման, ինչպես նաև վերգետնյա թիրախների ոչնչացման ժամանակ։

«Սուխոյ» ընկերությունը  Су-35С չորս կործանիչը հանձնել է Պետական համատեղ փորձարկման։ Հիշեցնենք, որ Су-35С կործանիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության գործարանում։ Ինչպես արդեն անդրադարձել էինք, ՌԴ Ռազմաօդային ուժերը մինչև 2015 թվականը պետք է  համալրվեն նոր 48 հատ Су-35 կործանիչներով:

Նշենք նաև, որ Су-35 կործանիչները ստեղծվել է Су-27СМ3-ի արդիականացման հետևանքով։ Ինքնաթիռն ստացել է նոր թևեր, շարժիչ, էլեկտրոնիկա և կառավարման համակարգ։ Լինելով 4++ սերնդի ինքնաթիռ՝ Су-35-ը համարվում է 5-րդ սերնդի կործանիչների անցումային մեքենա։

ՌՕՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գբդապետ Ալեքսանդր Զելինի խոսքերով մինչև 2020 թվականը ՌԴ-ի ռազմաօդային ուժերում ամբողջովին կփոխվի Су-24-ի ավիապարկը նոր Су-34 ինքնաթիռներով։  Արդեն իսկ ստորագրվել է 92 կործանիչի գնման պայմանագիր։

Զելինը  «Независимое военное обозрение» թերթի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ հաստատել է նաև, որ «Պետական սպառազինման ծրագիր ” 2020»-ի շրջանակներում պատրաստվում են ձեռք բերել 60 հատ հինգերորդ սերնդի T-50 կործանիչ։

Զելինը նշել է նար, որ ունեն 252 МиГ- 31, և պլանավորում են մարտական վիճակում մինչև 100 ինքնաթիռ  ունենալ։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *