Իրանի դեսպանը զգուշացրել է ԱՄՆ-ին և հիշեցրել Ռուսաստանին

Եթե ԱՄՆ-ն հիմարություն թույլ տա և հարվածի Իրանին, ապա Թեհրանը կպատասխանի ամենազանգվածային ձևով: Այսօր Մոսկվայում նման հայտարարություն է արել ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:

«Իրանը բազմադարյա պատմությամբ երկիր է: Մեր նախնիները ժողովրդին պաշտպանել են իրենց արյամբ: Եթե հարկ լինի` մենք կպատասխանենք նույն կերպ, որը դաս կլինի հաջորդ սերունդների համար»,- նշել է Սաջադին` հավելելով, որ Իրանը չի վախենում ոչ մեկի, մասնավորապես, ԱՄՆ-ի ուժային գործողություններից:

Սակայն, հետաքրքականն այն է, որ Սաջադին չի սահամանփակվել ԱՄՆ-ին զգուշացնելով և հարմար առիթն օգտագործել է Ռուսաստանին իր շահերի մասին հիշեցնելու համար:

«Եթե Իրանի ներկա ղեկավարությունը փոխվի, ապա մեծ վնաս կհասցվի Ռուսաստանի շահերին: ԱՄՆ-ն մեծ միջոցներ է ծախսում հետախուզության համար, որպեսզի տեղեկություններ հավաքի Իրանի և Ռուսատսանի մասին. ակնհայտ է, որ նպատակը Իրանի իշխանափոխության հասնելն ու Ռուսաստանը մասնատելն է»,- ասել է Սաջադին:

Սաջադին չի մոռացել նշել, որ, եթե Իրանը ծնկի գա, ապա կստեղծվի ամենալայն հակառուսաստանյան ճակատը, իսկ Իրանը հարավից պահում է Ռուսաստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *