Պաշտոնից հեռացված է «Ռոսօբորոնզակազի» տնօրենի տեղակալը

Հոկտեմբերի 29-ին հայտնի է դարձել, որ ՌԴ վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանական գերատեսչության պատվերների դաշնային ծառայության տնօրենի տեղակալին։ Պատճառների շարքում է թերևս կառույցի վերահսկողական գործառույթների ոչ բավարար իրականացումը, ինչն էլ բյուջետային միջոցների վատնումների է հանգեցնում։

ՌԴ ՊՆ շենքը

ՌԴ ՊՆ շենքը

Այնուհանդերձ, ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալեքսանդր Դոմբրովսկին իր կամքով է հրաժարական տվել։

Նշենք, որ «Ռոսօբորոնզակազը» սկզբնական շրջանում ՊՆ ենթակայության ներքո էր, իսկ այժմ՝ կառավարության։

Դեռևս 2012-ի հոկտեմբերին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կոչ էր արել «Ռոսօբորնզակազին» մինչև 2020-ը սպառազինության պետական ծրագրի իրականացման շրջանակներում ավելի խստացնել բյուջետային միջոցների օգտագործման վերահսկողությունը։

Արդեն իսկ տարվա վերջում՝ 2012-ի դեկտեմբերին, «Ռոսօբորոնզակազը» ավելի քան 1500 խախտում է վերհանել՝ շուրջ 492 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

Վերջին աղմկահարույց պատմությունը կապված էր ավստրիական Glock ատրճանակների անհիմն ուռճացված արժեքով գնման հայտերի հետ։ «Ռոսօբորոնպոստավկան» պատրաստվում էր ՊՆ-ի կիրառության համար գնել ընդհանուր առմամբ 71 միավոր Glock ատրճանակ՝ 71 մլն ռուբլի (897 հազար 440 ԱՄՆ դոլար) արժողությամբ: Ըստ այդմ, մեկ ատրճանակի արժեքը կազմելու էր 200 հազար ռուբլի (2528 ԱՄՆ դոլար): Եվ սա այն դեպքում, երբ այլ ուժային գերատեսչություններ դրանք գնում են 4 անգամ ավելի ցածր արժեքով:

Հոկտեմբերի 25-ին «Ռոսօբորոնզակազը» ոչ միայն չեղյալ էր համարել հայտերը, այլև որոշում էր կայացրել գործ հարուցել վարչական խախտումների առնչությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *