Հակաահաբեկչական գործողություն՝ Կաբարդինո-Բալկարիայում. կան զոհեր

Կաբարդինո-Բալկարիայի Զալուկոկոաժ գյուղում իրավապահ մարմինների աշխատակիցները հակաահաբեկչական գործողությունից հետո տներից մեկում շրջափակել են ահաբեկիչների խմբի։ Փոխհրաձգության հետևանքով զոհեր են գրանցվել։

Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության օպերատիվ շտաբին։

Ինչպես տեղեկացնում են ռուսական աղբյուրները, այդ տանը գտնվող ահաբեկիչները հանձնվելու կոչին ի պատասխան կրակել են իրավապահների վրա։

Նշվում է, որ հատուկ գործողությունը դեռևս շարունակվում է։ Ըստ աղբյուրների՝ փոխհրաձգության հետևանքով վիրավորվել և մահացել են ինչպես զինյալներ, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Դեռ հոկտեմբերի 24-ին գյուղում կրակել էին ոստիկաններից մեկի տան վրա։ Կանչով դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներից 3-ը փոխհրաձգության պատճառով վիրավորվել էին, իսկ ահաբեկիչներից մեկը՝ մահացել։

Սպանվածի ինքնությունը հայտնի է. նա Բակսան գյուղի բնակիչ Ալիմ Թաթարովն է, ով հետախուզության մեջ էր առանձնակի ծանր հանցագործության համար։

Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության ՆԳՆ Հանրային կապերի և տեղեկատվության բաժնի ղեկավար Մարինա Կյասովան նշել է, որ հարձակում կատարած ահաբեկիչները 4-ն են եղել։ Ներկա դրությամբ ոստիկաններն ակտիվորեն փնտրում են պատսպարված ահաբեկիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *