Ռազմինֆոն իրականացրեց լրագրողների ճանաչողական այց սահման (ֆոտոռեպորտաժ)

«Տավուշի մարզ. կյանքը և պատերազմը շփման գծի մոտ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին մի խումբ երիտասարդ լրագրողներ ճանաչողական այցով եղան սահմանամերձ Բերքաբեր գյուղում, որը հակառակորդի կրակակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է։ Այնուհետև նրանք ծանոթացան ՀՀ ԶՈւ սահմանապահ դիրքերից մեկի հետ։ Ուղևորությունն ավարտվեց ՀՀ հյուսիսարևելյան հատվածի մի զորամասի այցելությամբ։

Ծրագրի մտահաղացումն ու իրականացումը Ռազմինֆոյինն էր։ Նշենք, որ այցից մեկ շաբաթ առաջ Զորակն հիմնադրամի երևանյան գրասենյակում կայացավ ծրագրի ներածական մասը, որի ընթացքում լրագրողները տեղեկացվել էին սահմանամերձ գոտում իրավիճակի, տարածաշրջանի անվտանգության և սոցիալական խնդիրների մասին։

Ստորև՝ մեր ֆոտոռեպորտաժը Բերքաբեր սահմանամերձ գյուղի մասին։

Հաջորդիվ կլուսաբանենք նաև լրագրողների այցը սահմանապահ դիրք և զորամաս։

Բարի գալուստ սահմանապահ Բերքաբեր համայնք

Բերքաբեր ժամանած լրագրողները պատրաստվում են սկսել աշխատանքը։

Գյուղապետ Արթուր Մադաթյանը պատմեց լրագրողներին Բերքաբերի խնդիրների մասին։

Բերքաբերի ամենամեծ խնդիրներից է խմելու ջրի հարցը. ամբողջ գյուղում այսպիսի երկու-երեք ծորակ կա։

Սահմանամերձ գյուղերում հիմնական գործատուներից մեկը ՀՀ զինված ուժերն են։

Լրագրողներ Նարինե Սարգսյանն ու Սաթենիկ Հովսեփյանը զրուցում են բերքաբերցի երեխաների հետ։

Բերքաբերից հստակ երևում են ադրբեջանական կրակակետերը։ Գյուղի տարածքից մինչև ադրբեջանական դիրքերը 750–1000 մետր է։

Ադրբեջանական Ղուշչու Այրում բնակավայրը։ Լավ երևում է դեպի ադրբեջանական Մըզըմ գյուղը տանող վերջերս ասֆալտապատած  ճանապարհը։

Ադրբեջանական Մըզըմ գյուղի՝ Ջողազի ջրամբարի առափնյա տները։

Լրագրողները սահմանամերձ Բերքաբեր գյուղում։ Հետին պլանին Գավազան սարն է, որն այժմ Ադրբեջանի տարածքում է։

Լրագրողները՝ Ջողազի ջրամբարի և Գավազան լեռան ֆոնի վրա։ Լեռն Ադրբեջանի տարածքում է։

Լուսանկարները՝ Կարեն Վրթանեսյանի, Սոսե Մուրադյանի։

Ռազմինֆոն «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի իրականացվող ծրագրերից մեկն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *