Ադրբեջանի ծանր զինտեխնիկայի գնումները 2012-ին՝ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրի

ՄԱԿ-ի սովորական սպառազինության ռեգիստրի` 2012-ի ընթացքում գրանցված ծանր ռազմական տեխնիկայի առքուվաճառքի բաժնում նշված է, որ Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերել Բելառուսից, ՌԴ-ից, Ուկրաինայից, որոնք էլ համապատասխան տվյալները ներկայացրել են ՄԱԿ-ին։

2Ս31 «Վենա» ԻՀՀ

2Ս31 «Վենա» ԻՀՀ

Ըստ զեկույցի՝ 2012 թվականին Ադրբեջանը Բելառուսից գնել է 62 միավոր Տ-72 տանկ, ինչպես նաև 1 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։

Նկատենք, որ 2008-ի դեկտեմբերին բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը Ադրբեջանի ԶՈւ-ի հետ առաջին պայմանագիրն էր կնքել 27 միավոր Ս-125Մ զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) «Պեչորա-2ՏՄ»-ի փոխակերպելու համար: 2009-ի հունվարին «Տետրաէդր» ընկերությունը հայտնել էր, որ իրականացնում է երեք պայմանագիր՝ 80 համալիր «Օսա-ԱԿ/ԱԿՄ» արդիականացնելու համար: Այս նպատակով ընկերությունն Ադրբեջանում համատեղ ձեռնարկություն էր հիմնել: Ադրբեջանական կողմից Սումգայիթում տեղակայված ձեռնարկության համահիմնադիր էր դարձել «Ազէյրտեխսերվիս» ընկերությունը:

Բացի Բելառուսից, Ադրբեջանին ռազմական տեխնիկա է տրամադրել նաև Ուկրաինան։ Ըստ ՄԱԿ-ի ռեգիստրի տվյալների՝ Ուկրաինայից Ադրբեջանը գնել է 14 միավոր ԲՏՍ-5Բ բազմաթիրախային քարշակ։

Նշենք, որ դեռևս հունիսի կեսերին հայտնի էր ռեգիստրի տվայներով ՌԴ-ի՝ Ադրբեջանին տրամադրած սպառազինության քանակն ու տեսակը։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 8 հարվածային ուղղաթիռ, խոշոր տրամաչափի 18 հրետանային համակարգ, 200 հատ դյուրակիր ԶՀՀ և 1000 հրթիռ։

Հիշեցնենք, որ ռուսական «Վեդոմոստի» պարբերականը դեռևս 2013-ի հունիսի սկզբներին տվյալներ էր հրապարակել։ Ըստ դրանց՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանագիր էր կնքել՝ 94 միավոր Տ-90Ս տանկեր, 100 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, 18 միավոր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգ, 18 միավոր «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 միավոր «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգ և 6 միավոր «Բուռատինո»-ի արդիականացված տարբերակի՝ «ՏՕՍ-1Ա Սոլնցեպեկ» հրանետի ձեռքբերելու վերաբերյալ։

Նշենք նաև, որ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» հրատարակության հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2012-ի կտրվածքով ՌԴ-ի զենք-զինամթերքի սպառողների ցուցակում գրավում է 5-րդ տեղը, և գնել է ՌԴ-ից 6 միավոր Մի-17Վ-5 ուղղաթիռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *