Չենք հավատում, որ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ. ՊՆ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օրերս Բաքվում հանդիպել էին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։ Հանդիպման արդյունքների մասին հոկտեմբերի 15-ին տեղեկացրել էին ռազմագերու հարազատներին։ Այս առնչությամբ ՊՆ-ն ևս իր դիրքորոշումն է հայտնել։

դիրքեր, սահման

Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ պաշտպանության նախարարության որդեգրած դիրքորոշումն այս հարցում չի փոխվել։

«Մենք չենք հավատում Բաքվի այն լուրերին՝ իբր Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է երրորդ երկիր գնալ։ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանը հանգիստ կարող է վերադառնալ Հայաստան, ինքը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու։ Մենք շարունակում ենք որոշակի քայլեր ձեռնարկել»,-շեշտել է մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Ինջիղուլյանի հարազատները ևս չեն հավատում, որ ռազմագերին ուզում է երրորդ երկիր գնալ։ Ռազմինֆոյի հետ զրույցում նրա հարազատներից Արման Ինջիղուլյանն ասել էր. «Կարմիր խաչից հանդիպել էին Հակոբի հետ, մեզ ասացին՝ իբր նա ուզում է երրորդ երկիր գնա, բայց բոլորս էլ գիտենք, որ հնարավորություն ունենար՝ հայրենիք կվերադառնար»։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Մինչ օրս ադրբեջանական կողմը լուրեր է տարածում, որ ռազմագերին չի ցանկանում վերադառնալ Հայաստան, նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

One response to “Չենք հավատում, որ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ. ՊՆ

  1. Pingback: Չենք հավատում, որ Ինջիղուլյանն ուզում է երրորդ երկիր գնալ. ՊՆ | armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *