ԱՄՆ-ի կողմից Լիբիայում ձերբակալված ենթադրյալ ահաբեկչի դատավարությունը սկսվել է

Հոկտեմբերի 15-ին Նյու Յորքում սկսվել է Աբու Անաս ալ-Լիբիի դատավարությունը, որին ԱՄՆ իշխանությունները համարում են «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ։ Նա չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները։ 

Աբու Անաս ալ-Լիբի

Աբու Անաս ալ-Լիբի

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, դատավորն իր հերթին հրաժարվել է բավարարել փաստաբանի միջնորդությունը՝ գրավի դիմաց ժամանակավորապես ազատ արձակման առնչությամբ։ Դատավորը պատճառաբանել է, որ ենթադրյալ ահաբեկիչն այդ ընթացքում կարող է հեռանալ երկրից։

Հիշեցնենք, որ ալ-Լիբիին ձերբակալել են հոկտեմբերի 5-ին Լիբիայի տարածքում։ Ձերբակալությունից մեկ շաբաթ անց նրան պահում էին Միջերկրական ծովում՝ ամերիկյան նավում, որտեղ էլ անցկացնում էին հարցաքննությունը։ CBS հեռուստաընկերության տվյալներով՝ հարցաքննությունը պետք է շարունակվեր մի քանի շաբաթ, սակայն ալ-Լիբիի առողջական վիճակը վատացել է։ Նա տառապում է խրոնիկ հեպատիպով, բացի այդ հարցաքննության ժամանակ հրաժարվել է սննդից և ջրից, որն էլ հանգեցրել է վիճակի կտրուկ վատացման։

Ալ-Լիբիի իրական անունը Նազիր Աբդուլ-Համեդ ալ-Ռուքայի է։ ԱՄՆ-ն լիբիացուն կասկածում է 1998-ին Աֆրիկայում ամերիկյան հյուպատոսարանի պայթյունի համար, ինչպես նաև ենթադրվում է, որ նա կապված է «ալ Կաիդայի» հետ՝ չնայած որ նրա ընտանիքը հերքում է այդ տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *