Լիբիացի զինյալին տեղափոխել են ԱՄՆ

Ահաբեկչության և «ալ Կաիդայի» հետ համագործակցելու համար կասկածվող լիբիացի զինյալ Աբու Անաս ալ-Լիբիին անցյալ շաբաթ տեղափոխել են Միացյալ Նահանգներ։

Այս մասին տեղեկացնում է ամերիկյան CBS News-ը՝ հղում անելով Նյու Յորքի դատախազ Փրիթ Բհարարային։

Location_map_Benghazi

CBS-ի տվայլներով՝ իրավապահ մարմիններն ալ-Լիբիին ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալների ուղեկցությամբ տարել են Նյու Յորքին կից Սթյուարթ ավիաբազա։ Լիբիացուն դատելու են ահաբեկչության մեղադրանքով։

Ձերբակալությունից մեկ շաբաթ անց ալ-Լիբիին Միջերկրական ծովում պահում էին ամերիկյան նավում, որտեղ էլ անց էին կացնում հարցաքննությունը։ CBS-ի տվյալներով՝ հարցաքննությունը պետք է շարունակվեր մի քանի շաբաթ, բայց ընթացքը կասեցվել է, քանի որ ալ-Լիբիի առողջական վիճակը վատացել է։ Նա տառապում է խրոնիկ հեպատիպով, բացի այդ հարցաքննության ժամանակ հրաժարվել է սննդից և ջրից, որն էլ հանգեցրել է վիճակի կտրուկ վատացման։

Ալ-Լիբիի իսկական անունը Նազիր Աբդուլ-Համեդ ալ-Ռուքայի է։ ԱՄՆ-ն լիբիացուն կասկածում է 1998 թվականին Աֆրիկայում ամերիկյան հյուպատոսարանի պայթյունի համար, ինչպես նաև ենթադրվում է, որ նա կապված է «ալ Կաիդայի» հետ՝ չնայած նրա ընտանիքը հերքում է այդ տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *