ՀՀ նախագահն ընդունել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ի ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության նախագահին ներկայացրել է այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի արդյունքները, խոսել ս.թ. հոկտեմբերի 1-4-ը Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության մասին, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Երևանում կազմակերպության ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերին, փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *