Բակո Սահակյանն ընդունել է գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:

Հանդիպմանը մասնակցում էր ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը, տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *