ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի դեսանտայինները ռուս-հնդկական «Ինդրա-2013» զորավարժությանը մասնակցելու են հնդկական ռազմական տեխնիկայով։ Զորավարժությունը մեկնարկելու է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 28-ը Հնդկաստանի «Մահաջան» զորավարժարանում։
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը, զորավարժության ընթացքում ռազմական տեխնիկան, մասնավորապես Տ-72 տանկը, ԲՄՊ-2կ և ԲՄՊ-2 զրահատեխնիկան կտրամադրի Հնդկաստանի զինված ուժերը։
Զորավարժության նպատակն է երկու երկրների համար համատեղ գործողությունների պլան մշակել՝ անօրինական զինված խմբավորումների համատեղ որոնման, շրջափակման և ոչնչացման համար։
Նշենք, որ հակաահաբեկչական զորավարժությանը մասնակցելու են 250 զինծառայող ամեն կողմից։
Տեղեկացնենք, որ 2012 թվականին նմանատիպ զորավարժություն անցկացվել էր Բուրյաթիայի հանրապետությունում տեղակայված «Բուրդուն» զորավարժարանում։ Միջոցառմանը մասնակցել են մոտ 500 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա։