ՀՀ նախագահը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդի հերթական նստաշրջանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Նստաշրջանին նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ, փոխանցում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Mista ընկերությունը Դոզոր-Բ զրահապատ մարտական մեքենայի արտադրության արտոնագիրը ձեռք է  բերել այս տարվա օգոստոսին։

Նշենք, որ 4×4 ընթացային մասով Դոզոր-Բ զրահամեքենան նախատեսված է անձնակազմի ու բեռների տեղափոխման, թեթև սպառազինության, կապի ու այլ սարքավորումների տեղադրման համար: Անձնակազմը 3 մարդ է, կարող է տեղափոխել 8 հոգանոց դեսանտային խումբ: Դոզոր-Բ-ի առավելագույն արագությունը մոտ 100կմ/ժ է, սպառազինված է հեռակառավարվող ՆՍՎՏ զենիթային գնդացրով: Զրահը ապահովում է պաշտպանություն 7,62մմ փամփուշտներից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *