Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 15-21

Թուրքիան վայր է գցել Սիրիայի ԶՈւ Մի-17 բեռնատար ուղղաթիռը։ Հայ թարգմանիչները՝ 700-ից ավել թուրք զինվորների մահվան պատճառ։ Սևծովյան զորավարժություն։ Ստորջրյա պաշտպանության վարժանքներ։ SEEBRIG-ի հրամանատարությունը ստանձնեց թուրք գեներալը։ Թուրք-սաուդյան ռազմաարդյունաբերական համաձայնագիր։ Թուրքական հենակետի պայթեցում։ Թուրք զինծառայողների դեմ հետաքննություններն ու ձերբակալությունները շարունակվում են։

Թուրք զինծառայողները Կորեական պատերազմին

Թուրք զինծառայողները Կորեական պատերազմին

” Թուրքիայի զինված ուժերը կրակ է բացել Սիրիայի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռի վրա  և վայր գցել այն: Դիարբեքիրի ավիաբազայից օդ են բարձրացվելթուրքական օդուժի 2 F-16 կործանիչ, որոնք հարված են հասցրել Մի-17-ին, որն ընկել Սիրիայի տարածքում: Պաշտոնական Դամասկոսը հայտարարեց, որ բեռնատար ուղղաթիռը պատահական էր հատել Թուրքիայի օդային տարածքը։

” Թուրքական «Ասքերհաբեր» ռազմական լրատվակայքը, անդրադառնալով Կորեական պատերազմին Թուրքիայի ԶՈւ մասնակցությանը, նշել է, թե ինչպես են հայ թարգմանիչները մի քանի հարյուր թուրք զինվորի մահվան պատճառ դարձել։

” Թուրքիայի գլխավորությամբ և Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի մասնակցությամբ սեպտեմբերի 18-21-ն անցկացվում է Սև ծովի անվտանգության ամենամյա ծովային զորավարժությունը (CANE)։

” Թուրքիան ստորջրյա պաշտպանության զորավարժություն է անցկացնում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» տեղակայված զորքերի մասնակցությամբ։ Ստամբուլի «Անադոլու քավաղը» նավահանգստում ընթացող վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 16-ին և տևելու են 9 օր։

” Հարավարևելյան եվրոպական բրիգադի (ՀԱԵԲ կամ անգլերեն՝ SEEBRIG) հրամանատարությունը ստանձնել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ-մայոր Հաքան Էսերը։

” Թուրքիան և Սաուդյան Արաբիան վավերացրել են ռազմարդյունաբերական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թվականի սեպտեմբերի 13-ից առայժմ 5 տարի ժամկետով։

” Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում սեպտեմբերի 19-ի երեկոյան պայթեցրել են զինված ուժերի ժանդարմերիայի նոր կառուցվող հենակետը։

” Թուրքիայում Փետրվարի 28-ի հեղաշրջման գործով հետաքննության շրջանակներում դատախազությունը պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրել  այդ ժամանակ պաշտոնավարած զինվորականների բանկային հաշիվներն ու ունեցվածքը։

” Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան իրավապահ մարմինների իրականացրած գործողության արդյունքում 17 զինծառայող է ձերբակալվել, որոնք անցնում են զինված ուժերի պարենային ծառայությունում խարդախության գործով։ Հայտնի չեն ձերբակալված զինծառայողների անձնական տվյալները։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *