Իսրայելը թույլատրեց F-16I կործանիչների թռիչքները

Իսրայելում թույլատրել են F-16I կործանիչներին նորից օդ բարձրանալ։ Վթարի պատճառով այս ինքնաթիռներին արգելվել էր թռիչքներ կատարել՝ մինչ միջադեպի քննության ավարտը։

F-16. Իսրայելի օդուժ

F-16. Իսրայելի օդուժ

Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16I-ի թռիչքներն արգելվել էին այս տարվա հուլիսի սկզբին։ Պատճառը Միջերկրական ծովում ինքնաթիռներից մեկի կործանումն էր։ Իսրայելում որոշել էին պարզել կործանման պատճառներն ու հնարավոր տեխնիկական թերացումները, իսկ այդ ընթացքում արգելվել էր այդ տեսակի ինքնաթիռների թռիչքները։

Արգելքը հանելուց հետո F-16I-երն առաջին թռիչքներ են սկսել կատարել իսրայելական «Ռամոն» ավիաբազայում, որը գտնվում է երկրի հարավում։

Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16I կործանիչ ը հուլիսի 7-ի առավոտյան ընկել էր Միջերկրական ծովը` Գազայի հատվածից և Եգիպտոսի հետ սահմանից ոչ հեռու: Երկու օդաչուները կարողացել էին փրկվել։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի F100-PW-229 շարժիչում ի հայտ եկած անսարքությունը, սակայն վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *