ԱՄԷ-ում ռազմական ուղղաթիռի կործանման պատճառով մահացել է անձնակազմի անդամներից մեկը։ Վթարը եղել է սեպտեմբերի 16-ին ուսումնական թռիչքի ժամանակ։
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄԷ-ի զինված ուժերի հրամանատարությունը, սակայն դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություն չի փոխանցել։
Դեռ հայտնի չեն ուղղաթիռի տեսակը, վթարի հստակ ժամկետներն ու պատճառները։
Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններն իր սպառազինությունում ունի մի քանի տեսակ ուղղաթիռներ, այդ թվում Չինուք CH-47 (Chinook CH-47), Սիկորսկի UH-60 (UH-60 Black Hawk), Ապաչ AH-64 (AH-64 Apache), Եվրոքոփթեր SA 316A (Eurocopter SA 316A Alouette III) և Սուպեր պումա (AS 532 Super Puma) ուղղաթիռներ: