Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հուլիսի 7-ի առավոտյան ընկել է Միջերկրական ծովը` Գազայի հատվածից և Եգիպտոսի հետ սահմանից ոչ հեռու:
Ծովն ընկած ինքնաթիռը եղել է F-16 տեսակի: Կործանիչի երկու օդաչուները կարողացել են լքել այն. նրանց արդեն հայտնաբերել են, տեղեկացնում է AP-ն:
Դեռ հստակ հայտնի չէ, թե որն է իսրայելական F-16-ի կործանման պատճառը, սակայն իսրայելական աղբյուրները նշում են շարժիչի հետ կապված խնդիրների մասին:
Այս միջադեպից հետո Իսրայելի օդուժի հրամանատարությունն հետո ժամանակավորապես արգելել է թռիչքներ կատարել օդուժի F-15 և F-16 կործանիչներին մինչ հետաքննության ավարտն ու ինքնաթիռների մանրակրկիտ տեխզննումը: