Հնդկական սուզանավից սկսել են հանել նավաստիների դիակները

Օգոստոսի 14-ի առավոտյան Մումբայ նավահանգստում Հնդկաստանի ռազմածովային ուժերի «Սինդհուրակշակ» սուզանավի պայթյունի և հրդեհի հետևանքով զոհված նավաստիների դիերը սկսել են դուրս բերել ջրից։

Սինդհուկրակշա

Սինդհուկրակշա

Հնդկական The Hindu պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 16-ի առավոտյան ջրից դուրս է բերվել 3 զինծառայողի դի. նրանց ինքնությունը դեռ չի պարզվել։
Սպասվում է, որ ցառաջիկայում ջրից պետք է դուրս բերվի սուզանավի 18 հոգանոց անձնակազմի մյուս անդամների դիերը. հույսեր չկան, որ նավաստիների մեջ կենդանի մնացածներ կլինեն։
«Սինդհուրակշակ» հրդեհի պատճառների քննության համար հատուկ պետական հանձնաժողով է ստեղծվել։ Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը կարող էր առաջ եկած լինել մարտկոցային խցիկում առկա անսարքության հետևանքով։
Հիշեցնենք, որ Մումբայ նավահանգստում կայանված «Սինդհուրակշակ» (Sindhurakshak) սուզանավում օգոստոսի 14-ի վաղ առավոտյան ուժեղ հրդեհ ու պայթյուն էր եղել։

AFP-ի տեղեկություններով` սուզանավի անձնակազմի մի մասը կարողացել է փրկվել։ Նրանք նետվել են ջուրը, որից հետո դեպքի վայրից նրանց դուրս են բերել փրկարարները, սակայն 18 նավաստի արգելափակվել էր սուզանավում, որը մասամբ անցել է ջրի տակ։

2010 թվականին նույն այս սուզանավը կրկին տուժել էր հրդեհից։ Այն ժամանակ մարտկոցների հատվածում առաջացած հրդեհի հետևանքով մեկ զինծառայող էր մահացել։

«Սինդհուրակշակը» դիզելային վառելիքով աշխատող սուզանավ է։ Կառուցվել է 1995 թվականին Սանկտ Պետերբուրգի «Ադմիրալտեյսկիե վերֆի» ընկերության կողմից Հնդկաստանի պատվերով։

1997 թվականին հնդկական նավատորմի շարքերում է։ Ջրատարողությունը 2325 տոննա է ջրի տակ և 3076 տոննա՝ ջրի վրա։ Երկարությունը 73 մետր է։ Անձնակազմը 53 մարդ է։

Այն 2013 թվականի ապրիլին էր Ռուսաստանից Հնդկաստան վերադարձել. ՌԴ-ում այն վերանորոգում և արդիականացում էր անցել, որով զբաղվել էր Սևերոդվինսկի «ՑՍ Զվյոզդոչկա» ընկերությունը։ «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ ՌԴ-ում արդիականացման և վերանորոգման ժամանակ այն զինվել է Club-S հրթիռային համակարգով, Ushush հիդրոակուստիկ համակարգով, CCS-MK-2 ռադիոկապով։

 

One response to “Հնդկական սուզանավից սկսել են հանել նավաստիների դիակները

  1. Pingback: Հնդկաստանում ջրից հանել են պայթյունի հետևանքով խորտակված սուզանավը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *