Կասպյան զորավարժության ժամանակ ՌԴ նավերը ծովային մարտ են խաղարկել

Կասպյան նավատորմի նավերը ներկա դրությամբ անցկացվող զորավարժությունների ընթացքում ծովային մարտ են խաղարկել։
Նավերի խումբը «Դաղստան», «Վոլգոդոնսկ» հրթիռային նավերի, «Բորովսկ» ու «Բուդեննովսկ» հրթիռային կատերների գլխավորությամբ իր առջև խնդիր էր դրել հայտնաբերել պայմանական հակառակորդի նավախումբը, ինչի դերը կատարում էին «Թաթարստան» հրթիռային նավը, հիմնական ականազերծիչ «Մահոմեդ Գաջիև» նավն ու այլ նավեր։

Հրթիռային հարձակման միջոցով «յուրային» նավերի կողմից «հակառակորդի» թիրախները խոցվել են։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տվյալներով՝ որոշ նավեր իրականացրել են նաև համակարգային հետախուզական, ականների հայտնաբերմանն ուղղված գործողություններ։

Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 10-ին հայտնի էր՝ Կասպից ծովում զորավարժություն է անցկացվելու «Դաղստան» հրթիռային նավի մասնակցությամբ։

Զորավարժությունը մեկնարկել է, երբ ռուսական հրթիռային նավերը լքել են Բաքվի նավահանգիստը, որտեղ կայանել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *