Ավստրիան ստացավ առաջին արդիականացված C-130K ինքնաթիռը

Ավստրիայի զինված ուժերը ստացել է արդիականացված Lockheed Martin C-130K Hercules բեռնատար ինքնաթիռի առաջին օրինակը։

Ինքնաթիռն ավստրիական կողմին են հանձնել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի տարածքում տեղակայված ռազմաբազայում, տեղեկացնում է «Ջեյնսը»։

C-130K

C-130K

Ավստրիական օդուժի C-130K ինքնաթիռների արդիականացման աշխատանքներով զբաղվում է բրիտանական  Marshall Aerospace and Defence ընկերությունը։ Պայմանագիրը կնքվել է 2012 թվականի օգոստոսին։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է արդիականացնել երեք միավոր C-130K, որոնցից առաջինն էլ արդեն հանձնվել է ավստրիացիներին։

Marshall Aerospace and Defence ընկերությունը փոխել է ինքնաթիռի սարքավորումների մի մասն ավելի ժամանակակից տեխնիկայով։

Նշենք, որ C-130 ինքնաթիռների արտադրությամբ է զբաղվում ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Այս տիպի ինքնաթիռներն առաջին թռիչքը կատարել են 1954 թվականին։

Մեկ միավորի մոտավոր արժեքն է 62 մլն ամերիկյան դոլար։ Առավելագույն արագությունը շուրջ 590 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է թռչել 3800 կմ։ Կարող է տանել մինչև 20 տոննա բեռ կամ մինչև 92 ուղևոր։

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *