Զորավարժության ժամանակ մահացել է 1 ՌԴ ԶՈւ զինծառայող, տուժել ևս 5-ը

Ընթացիկ տարվա հուլիսին Հեռավոր Արևելքում զորավարժությունների ընթացքում ՌԴ ԶՈւ 1 զինծառայող մահացել է, վիրավորվել են 5-ը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր՝ զորավարժությունների ժամանակ տուժած և մահացած զինվորներ չեն եղել, «վարժանքներն ընթացել են առանց որևէ միջադեպերի ու արտակարգ պատահարների»։

ռուսական բանակ

ռուսական բանակ

Ինչպես տեսնում ենք, օգոստոսի 6-ին լիովին այլ տեղեկություններ են հրապարակվում։ Մասնավորապես, Արևելյան ռազմական օկրուգի դատախազությունը հաստատել է՝ Հեռավոր Արևելքի հուլիսյան զորավարժությունը պատճառ է հանդիսացել ՌԴ 1 զինվորի մահվան ու 5 զինծառայողի վիրավորվելու համար։

Արևելյան ռազմական օկրուգի զինդատախազի ավագ օգնական Ալեքսանդր Արցևը «Կոմերսանտ» պարբերականին մեկնաբանել է, որ վերոհիշյալ զորավարժությանը մասնակցում էին Արևելյան ու Կենտրոնական ռազմական օկրուգների, Խաղաղօվկիանոսյան նավատորմի, ՌԴ ռազմափոխադրող ավիացիայի ուժերը, 130 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 70 միավոր ռազմանավ, ավելի քան 1000 միավոր զրահատեխնիկա։

Արցևը շեշտել է, որ ներկա դրությամբ զինդատախազությունը հանգամանորեն հետաքննություն է անցկացնում։ ՊՆ-ն և այլ գերատեսչություններ դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից։

Հավելենք, որ զորավարժության կամ վարժանքների ժամանակ զինվորների մահվան դեպքերը եզակի չեն։

Ինչպես Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին հաստատել էր՝ Ուելսում հուլիսի 13-ին մահացել է 1, հուլիսի 14-ին՝ ջերմային հարվածից 2 զինվոր։

The Independent պարբերականին տված հարցազրույցում պաշտպանության նախարարը խոստացել էր անել ամեն ինչ՝ անաչառ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *