Ուելսում հատուկ նշանակության ջոկատի ընդունելության ժամանակ երրորդ զինվորն է մահացել

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին հաստատել է, որ SAS հատուկ նշանակության ջոկատի թեկնածուների ընտրության ժամանակ մահացել է թվով երրորդ զինծառայողը։

Ուսումնավարժանք՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերում

Ուսումնավարժանք՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերում

Ըստ պաշտոնական տվյալների՝ պահեստայինը մահացել է Ուելսի բարձր լեռը մագլցելիս ստացած ծանր վնասվածքներից։ Զինվորին տեղափոխել են հոսպիտալ հուլիսի 13-ին, սակայն մահվան օրը չի հրապարակվում։

Մահացած զինվորի հարազատները, Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի վկայությամբ, անձամբ խնդրել են պատկան մարմիններին չհրապարակել զոհվածի անունը։ Այլ մանրամասներ ևս հայտնի չեն։

Հավելենք, որ հուլիսի կեսերին հայտնի է դարձել SAS ընտրության ժամանակ մահացած ևս 2 զինծառայողների մասին։ The Independent պարբերականին տված հարցազրույցում պաշտպանության նախարարը խոստացել էր անել ամեն ինչ՝ անաչառ հետաքննություն կազմակերպելու ուղղությամբ։

Խոսքը գնում է Ուելսի Բրեկոն-Բիկոնս ազգային պարկում հուլիսի 14-ին զորավարժության ժամանակ նախնական տվյալներով ջերմային հարվածից մահացած 2 բրիտանացի զինվորների մասին։

Հուլիսի 14-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ 2012-ին բրիտանացի զինվորներն ու վետերաններն ավելի շատ զոհվել են ոչ մարտական պայմաններում, քան թե մարտի կամ ռազմական գործողության ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *