Մեքսիկայում թմրանյութերի առևտրով զբաղվողները վարձում են ԱՄՆ ԶՈւ զինվորների

Վերջին շրջանում առավել հաճախակի են դառնում ԱՄՆ զինվորների՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության շրջանակներում պատժիչ գործողություններին մասնակցելու և ռազմական փորձով կիսվելու մասին լուրերը։

Stratfor Global Intelligence մասնավոր հետախուզական ընկերության փոխնախագահ Ֆրեդ Բուրթոնն ասել է լրագրողներին, որ ԱՄՆ ԶՈւ զինծառայողները գումարի ու թմրանյութերի դիմաց սկսել են համագործակցել Մեքսիկայի նարկոկարտելների հետ, և դա լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս։ Նրանք հիմնականում զբաղվում են մրցակիցների սպանությամբ, իսկ վճարել չցանկացողներին պատժում օրենքի սահմաններից դուրս։

Հետախուզական ընկերության պաշտոնական կայքում զետեղված են մի շարք իրական դեպքեր, թե ինչպես է ԱՄՆ ԶՈւ զինվորը թմրանյութերի առևտրով զբաղվող մեծահարուստի ավազակախմբի անդամ դառնում։

Օրինակ,22-ամյա Մայքլ Ափոդական, որ ժամանակին ծառայում էր Փորթ Բլիս ռազմաբազայում՝ հակահրթիռային պաշտպանության 11-րդ հրետանային բրիգադում, դարձել է վարձու աշխատող «Խուարես» նարկոկարտելում։ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց վերջինս պարտավոր էր ոչնչացնել մրցակից ավազակախմբի անդամ Գալեանին։ 29-ամյա մեկ այլ ԱՄՆ զինծառայողի առաջարկել էին 50 հազար դոլար և 5 կգ կոկաին՝ մրցակիցների թմրանյութերի պաշարն առգրավելու համար։ Այս նպատակով զինծառայողը կիրառել է սեփական զենքը։

Հավելենք, որ օրերս հայտնի է դարձել՝ թմրանյութերի բիզնեսով զբաղվող Խուան Հերերո Չապիի նախկին փաստաբանին սպանել են ամերիկյան զինծառայողները։

ՀԴԲ-ի տվյալներով՝ 2011-ի ապրիլին ԱՄՆ ԶՈւ-ում ավելի քան 53 զինվորներ վարձու աշխատակից են եղել մեքսիկական մաֆիայի շարքերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *