Պակիստանի և Հնդկաստանի շփման գծում 5 հնդիկ զինծառայող է սպանվել

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին բախման ժամանակ 5 հնդիկ զինծառայող է զոհվել։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այսօր` օգոստոսի 5-ի վաղ առավոտյան պակիստանյան բանակը դարան է կազմել և սպանել հնդկական զինված ուժերի 5 զինծառայողի։ Դեպքը եղել է Քաշմիր շրջանի Պունչ կոչվող հատվածում։

Ընթացիկ տարվա սկզբից Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի շփման գծում արդեն 30-ից ավել պատահար է գրանցվել։

Հնդկաստանն ու Պակիստանը տարածքային վեճեր ունեն, որոնք շարունակվում են շուրջ 60 տարի, իսկ հակամարտությունը ոչ միայն հանգուցալուծում չի ստանում, այլ մշտապես լարված դրություն է ստեղծում շփման գծում։

Քաշմիր շրջանի խնդիրն ի հայտ է եկել 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո։ Այն պատճառ է դարձել 1947-48,  1965 և 1971 թվականների հնդիկների և պակիստանցիների միջև պատերազմների, ինչպես նաև բազում սահմանային միջադեպերի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *