Հիրոսիմայի միջուկային ռմբահարումից անցել է 68 տարի

Ճապոնիայում այսօր հարգանքի տուրք են մատուցում ճապոնական Հիրոսիմա քաղաքում ԱՄՆ-ի կողմից միջուկային զենքի կիրառման հետևանքով զոհ գնացած մարդկանց հիշատակին։

Հիրոսիմա է այցելել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ով իր ելույթի ժամանակ նշել է՝ միջուկային զենքը պետք է դուրս գա շրջանառությունից։ Քաղաքի կենտրոնում հնչեցվել է նաև հիշատակի զանգը։

1945 թվականի օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-29 «Էնոլա Գեյ» ռմբակոծիչը Հիրոսիմայի կենտրոնում գցեց 4 տոննա քաշով ուրանային միջուկային ռումբը, որը ստացել էր «Փոքրիկ» (Baby) անվանումը։

Միջուկային ռումբի պայթյունի հետևանքով ճապոնական քաղաքում 140 հազարից ավել մարդ զոհվեց ինչպես անմիջապես պայթյունի, այնպես էլ հետագայում դրա հետևանքով առաջացած ճառագայթման հետևանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *