ԱՄՆ Մինսկի խմբի համանախագահ է նշանակել Ջեյմս Ուորլիքին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ից համանախագահ է նշանակել Ջեյմս Ուորլիքին։
Ուորլոքը մինչ այսաշխատել է ԱՄՆ նախագահի՝ Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչի տեղակալ, ինչպես նաև եղել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև անվտանգության երկկողմ համաձայնության հարցերով գլխավոր բանագնացը։

Ջեյմս Ուորլիք

Ջեյմս Ուորլիք

2009-2012 թվականներին նա եղել է Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպանը, իսկ ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։
Նոր պաշտոնում Ուորլիքը փոխարինել է Ռոբերտ Բրադկեին։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և զբաղվում է արցախյան հակամարտության կարգավորման հարցերով։ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն են ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *