Լեհաստանը ֆիննական զրահափոխադրիչների արտադրության արտոնագիր ստացավ

Լեհաստանն ու Ֆինլանդիան պայմանագիր են ստորագրել, որով ֆիննական կողմը լեհերին արտոնագիր է շնորհել՝ Rosomak (Patria AMV XC-360P) զրահափոխադրիչների արտադրության և դրա արտահանումն իրականացնելու համար։

Պայմանագիրը կնքվել է լեհական Wojskowe Zaklady Mechaniczne (WZM) և ֆիննական Patria Land Systems ընկերությունների միջև, փոխանցում է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։

Rosomak

Rosomak

Ըստ «Ջեյնսի» տեղեկությունների՝ Լեհաստանի արտադրված զրահափոխադրիչներով հետաքրքրված են Ալժիրն ու Հնդկաստանը։

Լեհաստանի զինված ուժերը 2003 թվականին Ֆինլանդիային պատվիրել էր 690 միավոր Patria AMV APC զրահափոխադրիչ, իսկ պայմանագրի արժեքը կազմել էր շուրջ 1,5 մլրդ ամերիկյան դոլար։

Rosomak (Patria AMV XC-360P) զրահափոխադրիչը, որն աշխատում է 8X8 սկզբունքով, կարող է տեղափոխել 8 զինծառայողի։ Անձնակազմի քանակը 3 մարդ է` հրամանատարը, վարորդը, հրաձիգը։

Առավելագույն արագությունը շուրջ 100 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է անցնել մոտ 800 կմ հեռավորությունը, շարժիչը դիզելային է։

Զինված է 30 մմ  Mk44 Bushmaster II թնդանոթով, 12,7 մմ WKM-B գնդացրով, 7,62 մմ UKM-2000C հաստոցային գնդացրով։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:

One response to “Լեհաստանը ֆիննական զրահափոխադրիչների արտադրության արտոնագիր ստացավ

  1. Pingback: Լեհաստանը գնում է Rosomak զրահափոխադրիչների ինժեներական տարբերակը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *