Պորտուգալիայում մեկնարկել է ուղղաթիռների մասնակցությամբ միջազգային զորավարժությունը

Պորտուգալիայում հուլիսի 17-ին մեկնարկել է ուղղաթիռների մասնակցությամբ անցկացվող Hot Blade 2013 (HB13) զորավարժությունը։

Միջազգային զորավարժությունը տևելու է երկու շաբաթ և ավարտվելու է հուլիսի 31-ին։

Ըստ HB13-ի պաշտոնական կայքի՝ զորավարժությանը մասնակցում են Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Հոլանդիայի և Պորտուգալիայի զինված ուժերի ուղղաթիռները։

Boeing CH-47F

Boeing CH-47F

Եվրոպական զորավարժությանը մասնակցում է 26 ուղղաթիռ, 700-ից ավել զինծառայող, 4 ռազմական ինքնաթիռ։ Այն անց է կացվում Պորտու քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազայում։

«Ջեյնսի» տեղեկություններով՝ Պորտուգալիան զորավարժությանը ներկայացված է 2 միավոր AW101 Merlins ուղղաթիռներով, Գերմանիան՝ 8 միավոր UH-1D, Բելգիան՝ 4 միավոր A109BA, 5 միավոր CH-47D/F Chinooks, Հոլանդիան՝ 1 միավոր AS 532U2 Mk II Cougar, Ավստրիան՝ 3 միավոր AB 212 և  3 միավոր OH-58 Kiowa ուղղաթիռներով։

Hot Blade (թարգմանաբար՝ «Տաք սայր») ամենամյա զորավարժությունները մաս են կազմում Եվրոպայի անվտանգության գործակալության ուղղաթիռների վարժանքների ծրագրին։

2002 թվականին Hot Blade զորավարժությունն անցկացվել է Լյուքսեմբուրգում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *