Հուլիսի 18-ին ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի հետ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
«Ուժեղացված գումարտակի պաշտպանության անցնելը սպառնալից ժամանակաշրջանում: Պաշտպանողական մարտի վարումը և մխրճված հակառակորդի ջախջախումը մոտեցած ռեզերվների հետ համատեղ» թեմայով անցկացված զորախաղերի եզրափակիչ փուլին հետևում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Հերթական քառափուլ զորավարժության ընթացքում տարբեր օղակների հրամանատարներին ինքնուրույն որոշումներ կայացնելու, մարտական խնդիրների կատարման ընթացքում անձնակազմի առավելագույնս ներդաշնակ գործողությունների հասնելու հնրավորություն է տրվել:
Զորավարժության ընթացքում անձնակազմը արձանագրել է լավ արդյունքներ, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտպանության բանակի զորամասերն ունակ են բարձր մակարդակով կատարել իրենց առջև դրվող ցանկացած մարտական խնդիր, ինչն էլ, իր հերթին, հանդիսանում է հավանական մարտական գործողություններում հաղթելու կարևորագույն գրավական, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։