Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

Հունիսի 9–ին Սիրիական Հասաքայում ականի պայթյունից ռուսական ռազմական ոստիկանության զինծառայող է զոհվել և ևս 3 զինծառայող հոսպիտալացվել է։

Այս մասին հայտում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ռազմական ոստիկանության զրահամեքենաները ականի վրա պայթել են պարեկություն անելու ընթացքում։

Հասաքայում մինչև 2019 թվականը ավիաբազա ուներ ԱՄՆ–ն, որը լքեցին զորքերը Սիրիայից աստիճանաբար դուրսբերուման ժամանակ ։ 2020 թվականին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ռուսաստանը պատրաստվում է Հասաքայում ռազմաբազա տեղակայի։

Ռուսական ՌՈ-ն Սիրիայում զբաղվում է ականազերծման, հումանիտար ավտոշարասյունների ուղեկցությամբ, բնակավայրերում կարգուկանոնի ու ռազմական օբյեկտների պահպանությամբ։ Ռուսական ՌՈ մոտ 300 զինծառայողների հերթափոխը Սիրիայում կատարվում է տարեկան 3 անգամ՝ 4 ամիս ժամկետով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *