Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն «Անատոլիական փյունիկ-2021» (Anadolu Ankası 2021) զորավարժության ցուցադրական մասին մասնակցելու նպատակով ժամանել է Թուրքիայի Քոնյա քաղաք։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Այցի շրջանակներում քննարկվել են զորավարժությանը մասնակից երկրների ՌՕՈւ-ների հետ համագործակցությունը և այլ հարցեր։ Ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է մասնակից ադրբեջանցի զինվորներին։ Թահիրովին ներկայացրել են թուրքական ԱԹՍ-ներ և նոր ավիացիոն տեխնոլոգիաներ։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին մեկնարկել էր «Անատոլիական փյունիկ-2021» որոնողափրկարարական զորավարժությունը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողներ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 4-ը։