Թուրքիայի Ժանդարմերիան 2 կորուստ ունի քրդերի դեմ գործողության արդյունքում

Հունիսի 1-ի երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Թաթվան շրջանում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Էրեն-11» (Eren-11 operasyonu) ռազմական գործողության ընթացքում սպանվել են Ժանդարմերիայի լեյտենանտ Բաքի Քոչաքը և «գյուղական պահապան»* Յուջել Աքին:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը (1,2): Հարձակման արդյունքում ևս 5 ժանդարմ վիրավորվել է:

*«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *