Հնարավոր է՝ ԱՄՆ-ն ՀՕՊ միջոցներ վաճառի Ուկրաինային

Մայիսի 6-ին Ուկրաինայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկյան կողմը դիտարկում է անվտանգության ոլորտում Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացման հնարավորությունը։ Նախօրեին Ուկրաինային ԱԳՆ-ն հայտարարել էր, թե պատրաստվում է Բլինկենի հետ քննարկել սպառազինության, այդ թվում՝ ՀՕՊ միջոցների վաճառքը։

Բլինկենի հայտարարությունը փոխանցում է ռուսական պետական «Լենտա» լրատվականը։ Բլինկենը նաև նշել է, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենն անհամբեր սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։

Նշենք, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան CNN հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան ոչ միայն պարզապես խնդրում է, այլ պատրաստ է համապատասխան գույք ձեռք բերել ԱՄՆ-ում՝ երկկողմ համագործակցության շրջանակներում:

Հնարավոր սպառազինության գնման մեջ Կիևում թվել են հակաօդային պաշտպանության միջոցներն, ինչպես նաև դիպուկահարների դեմ տեխնոլոգիաներն ու սարքավորումները։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հայտարարել էր Ուկրաինային 125 մլն ԱՄՆ դոլարի ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Փաթեթը ֆինանսավորվել էր ԱՄՆ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրով։ Այն ժամանակ հայտարարվել էր, որ 2021թ․ ֆիսկալ տարվա համար Ուկրաինային տրամադրվելու է ևս 250 մլն դոլար ռազմական օգնություն՝ «Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն» (USAI) ծրագրի շրջանակներում։ Սակայն այդ օգնության մի մասը՝ 150 մլն դոլարը, կտրամադրվի այն ժամանակ, երբ հաստատվի Կիևի ռազմական բարեփոխումների բավարար արդյունավետությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *