Թուրքիայի ՆԳՆ-ն երկրի արևելքում քրդերի դեմ նոր գործողություն է սկսել

Մայիսի 6-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Աղրը, Իգդիր, Կարս և Արդահան նահանգներում քուրդ զինյալների դեմ «Էրեն-15․ Չեմչե Մադուր» ռազմական գործողության (“Eren-15 Ağrı Dağı-Çemçe Madur operasyonu”) մեկնարկի մասին։

Ռազմագործողությանը ներգրավված է ՆԳՆ Ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի, ինչպես նաև Ժանդարմերիայի ենթակայության տակ գործող քրդական «գյուղական պահապանների»* խմբերի 2065-հոգանոց անձնակազմ։

*«Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ: Այդ զինված ստորաբաժանումները ենթարկվում են գավառի կամ նահանգի ժանդարմերիայի հրամանատարությանը:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015 թ. ամռանից: Գործողությունների մասշտաբները հիմնականում ընդգրկում են Թուրքիայի արևելքն ու հարավ-արևելքը: 

Հիշեցնենք, որ միաժամանակ Իրաքի հյուսիսային շրջաններում Թուրքիայի Զինված ուժերը շարունակում են իրականացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ապրիլի 23-ից մեկնարկած “Pençe-Şimşek” («Ճանկ-Կայծակ») և “Pençe-Yıldırım” («Ճանկ-Շանթ») ռազմական գործողությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *