Մայիսի 7–ին «Յասեն–Մ» նախագծի արդիականացրած «Կազան» ատոմային հրթիռային սուզանավը փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի Հոյւսիսային նավատորմին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Սուզանավն ի սկզբանե պետք է ՌԾՈւ–ին փոխանցվեր 2019 թվականին, սակայն փորձարկումների երկարաձգման պատճառով այն համալրեց ՌԾՈւ կազմը միայն 2021 թվականին։
«Կազանի» սպառազինության մեջ առկա են «Կալիբր» և «Օնիկս» թևավոր հրթիռներ, որոնցով նավը փորձարկումների ընթացքում խոցել էր ուսումնական թիրախներ։

«Կազանը» իր նախագծի երկրորդ սուզանավն է։ 2014 թվականին ՌԾՈւ–ին էր փոխանցվել «Սեվերոդվինսկ» սուզանավը, իսկ այս տարի նախատեսվում է շահագործման հանձնել «Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավը։
Նույն նախագծի «Կրասնոյարսկ», «Արխանգելսկ», «Պերմ» և «Ուլյանովսկ» սուզանավերը պատրաստման փուլում են, իսկ նախագծի 7 և 8–րդ «Վալադիվաստոկ» և «Վորոնեժ» նավերը նախատեսվում է զինված ուժերին փոխանցել 2027-28 թվականներին։