Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:
Թբիլիսիում Օհանյանը հանդիպում է ունեցել իր վրացի պաշտոնակից Իրակլի Ալասանիայի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Այցի ընթացքում նաախտեսվում է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունենալու նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ։
Տեսանյութում Սեյրան Օհանյանի հանդիսավոր ընդունելությունն է.