Ամերիկյան X-47B ԱԹՍ-ի հերթական թռիչքն անհաջող է անցել

Ամերիկյան X-47B անօդաչու թռչող սարքը, որն առաջին անգամ վայրէջք է կատարել ավիակիր նավի տախտակամածին հուլիսի 10-ին, չի կարողացել նույն հաջողությամբ կրկնել վայրէջքը հուլիսի 15-ին։
ԱՄՆ ՌԾՈւ-ն և ամերիկյան Northrop Grumman ընկերությունը հուլիսի 15-ին իրականացրել են X-47B UCAS-D ԱԹՍ-ի չորրորդ փորձնական վայրէջքը  կրկին «Ջորջ Բուշ» ավիակրի տախտակամածին։ Անհաջող վայէջքի պատճառը, համաձայն նախնական տեղեկության, չափիչ սարքում առաջ եկած «աննշան թերացումներն են»։

X-47B  ԱԹՍ

X-47B ԱԹՍ

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի՝ X-47B UCAS-D-ն թռիչք է կատարել ԱՄՆ ՌԾՈւ Փաթաքսենթ-Ռիվեր ռազմաբազայից։ Վայրէջքի պատրաստվելիս նկատվել է անսարքությունը, և ԱԹՍ-ն անմիջապես վերադարձել է բազա։

Նշենք, որ անսարքության այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելին, ըստ նախնական տվյալների, X-47B UCAS-D-ի այլ փորձարկումներ ԱՄՆ-ն չի նախատեսում։

Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6,35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12,2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,4 մլրդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *