Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Ապրիլի 9-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել և ծովն է ընկել ռազմաօդային ուժերի երկրորդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարությանը պատկանող KT-1 տիպի ուսումնավարժական ինքնաթիռը։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։ Նշվում է, որ երկու օդաչուին հաջողվել է փրկվել։ Վթարի պատճառն առայժմ անհայտ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին էլ Թուրքիայի Քոնյա նահանգում վթարվել էր Թուրքիայի ՌՕՈւ «Թուրքական աստղեր» («Türk yıldızıarı») պիլոտաժային էսկադրիլիային պատկանող NF-5 կործանիչը, որի օդաչուն մահացել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *