Ռուսաստանի ԶՈւ-ում մարտական պատրաստության ստուգումներ են սկսել

Ռուսաստանի ԶՈւ պատրաստության պլանի համաձայն՝ ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում և զորամասերում մարտական պատրաստության ստուգումներ են սկսվել, զորքերը դուրս են եկել զորավարժարաններ՝ վարժանքների անցկացման համար։

Այս մասին ապրիլի 6-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքներն անցկացվելու են բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմի տարածքում, ինչպես նաև ծայր Հյուսիսի շրջաններում, Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում։ Ստուգումներն անցկացվելու են ԶՈւ բոլոր տեսակի ստորաբաժանումներում։ Երկրի ՊՆ-ից հայտնել են, որ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում անցկացվելու է տարբեր մասշտաբի 4048 վարժանք:

Նշենք, որ Ռուսաստանի ԶՈւ ռազմական շրջաններից է նաև Հարավային ռազմական շրջանը, որի մեջ է մտնում նաև Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *