Ուժի մեջ է մտել ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիա-Ադրբեջան համագործակցության համաձայնագիրը

Ապրիլի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։

Փաստաթուղթը հրապարակված է Թուրքիայի Resmi Gazete պաշտոնաթերթի կայքում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։

Բաքվի և Անկարայի միջև կնքված ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *