Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի

Թուրքիայի ռազմածովային ուժերը փետրվարի 25-ից մարտի 7-ը Միջերկրական և Էգեյան ծովերում անցկացնելու են «Մավի Վաթան-2021» (“Mavi vatan-2021”) պլանային զորավարժությունը:

Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը:

Զորավարժությունն ունի մի քանի հայտարարված նպատակ․ գնահատել ՌԾՈւ ենթակա շտաբերի, ստորաբաժանումների և նավերի պատրաստվածությունը, ռազմածովային և այլ զորատեսակների հետ համատեղ գործողությունների ունակությունների զարգացումը, հիմնական գործողությունների սցենարների փորձարկումը։

Զորավարժությանը ներգրավված են լինելու Թուրքիայի ՌԾՈւ 82 նավ, 5 պարեկային ինքնաթիռ, 12 ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ՌԾՈւ դեսանտային հետևակի և հատուկջոկատայինների խմբեր, օդուժից՝ F-16, F-4 կործանիչներ, ցամաքային ուժերի բազմանպատակային ու հարվածային ուղղաթիռներ: Զորավարժություններին կմասնակցեն նաև ՆԳՆ ժանդարմերիայի որոնողափրկարարական ջոկատներ և առափնյա պահպանության 87 նավ, 27 ինքնաթիռ և 20 ուղղաթիռ:

Նշենք, որ «Մավի Վաթան» զորավարժությունն անցկացվում է 2 տարին մեկ։ 2019 թ․ այն իրականցել է Միջերկրական, Սև և Էգեյան ծովերում, և ըստ թուրքական աղբյուրների՝ եղել ամենախոշորը հանրապետության պատմության մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *