Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի ԱԽ քարտուղար

Դեկտեմբերի 2-ին Արցախի հերոս, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կրկին նշանակվել է ԱԽ քարտուղարի պաշտոնին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2016-2019թթ. ընթացքում։ Նշանակվել էր 2016թ. նոյեմբերի 3-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *