Չկրակված հրթիռներ №10. «Իսկանդերի» թիրախները. «Արազ» ռազմարդյունաբերական համալիր

«Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

Նախորդ թիրախները.

Թիրախ №1․ Սանղաչալի տերմինալ
Թիրախ №2. Ադրբեջանի պաշտպանության նախարարություն, գլխավոր շտաբ
Թիրախ №3․ Եվլախի ենթակառուցվածքները
Թիրախ №4. Գյանջայի հօդս չցնդած օդանավակայանը
Թիրախ №5․ Հաջիղաբուլի զինապահեստը
Թիրախ №6. Սննդամթերքի և ոչ ռազմական նյութական այլ միջոցների պահեստ
Թիրախ №7․ Քյուրդամիրի ավիաբազան
Թիրախ №8. Վերանորոգման բազաներ
Թիրախ №9. Լոքբաթանի ավիաբազա

Թիրախ №10. «Արազ» ռազմարդյունաբերական համալիր

Ադրբեջանի ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարաններից է։ Այն տեղակայված է Շիրվան քաղաքի հյուսիսային հատվածում: 2006թ․-ից սկսած «Արազ» գործարանը գտնվում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ և զբաղվում է տարբեր տեսակի արկերի արտադրությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այստեղ մեկ տարվա ընթացքում կարող է արտադրվել 20 հազար 60 միլիմետրանոց և 40 հազար 82 կամ 120 միլիմետրոնց ականանետային արկ: Բացի այդ «Արազի» կազմում գործում է նաև նաև անպիտան զինամթերքի ոչնչացման կենտրոն։

Գործարանին կից կա նաև խոշոր զինապահեստ, որը կազմված է տարբեր չափերի 7 տասնյակից ավել պահուստարաններից։ Կարծում ենք, որ այս գործարանի նշանակությունը և դրան հարվածելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։

Այսքանով Ռազմինֆոն ավարտում է «Չկրակված հրթիռներ» հոդվածաշարը։ Այս ընթացքում մենք ներկայացրինք Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակության 10 օբյեկտներ, ընդ որում օբյեկտներն ընտրել ենք այնպես, որ դրանց հարվածելը արդյունավետ լիներ նաև պատերազմի ընթացքում։ Եթե հայկական կողմը հասցներ կանխարգելիչ հարված, ապա հնարավոր կլիներ ընտրել այլ օբյեկտներ, օրինակ՝ խոշոր հրետանային զորամասեր, որոնք պատերազմի ժամանակ դուրս էին բերվել մշտական տեղակայման վայրերից։

Առաջիկայում մենք հակիրճ ակնարկով կանդրադառնանք նաև այս հոդվածաշարի հետ կապված առավել հաճախ հնչեցված որոշ հարցերի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *