Թուրքիայի ԶՈւ-ն կորուստներ ունի Իրաքում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) ռազմագործողության ընթացքում ռազմաբազայում գտնվող երկու զինծառայող հարձակման է ենթարկվել և սպանվել։

Սպանվել են լեյտենանտ Հարուն Ասլանը (Harun Aslan) և մասնագիտացված սերժանտ Գյոքհան Քըլընչը (Gökhan Kılınç):

Հիշեցնենք, որ հունիսի 17-ից Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ապստամբների դեմ «Ճանկ-վագր» կոչվող ռազմական գործողությունն են իրականացնում։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ գործողություններ է սկսել 2007 թ.-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *