Սեպտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները ևս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:
Այս մասին հայտնում է Factor.am լրատվակայքը։ Օրենքի նախագիծը ներկայացրել էին ԱԺ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը։ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 120 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: