ՌԴ-ն Թուրքիային առաջարկել է կրճատել զորքերի թիվն Իդլիբում. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակություններն այսօր Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում թուրքական զորքերի թվի կրճատման, ինչպես նաև՝ տարածաշրջանից ծանր զենքերի դուրսբերման հարցը։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության պնդմամբ՝ հայտնել են իրենց թուրքական աղբյուրները։ Աղբյուրը փոխանցել է, որ սեպտեմբերի 15-ին Թուրքիայի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակությունն առաջարկել է կրճատել սիրիական Իդլիբում թուրքական դիտակետերի քանակը, սակայն թուրքական կողմը մերժել է այդ առաջարկը։ Փոխարենը որոշվել է կրճատել Իդլիբում թուրքական զինված ուժերի քանակն ու դուրս բերել ծանր զենքերը։

Ուշագրավ է, որ այսօր Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր Իդլիբում թուրքական դիտակետերի ուղղությամբ շարժվող որոշ զինյալ խմբերի մասին, որոնց մի մասը հարձակվել էր 7-րդ դիտակետի վրա։

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Մ4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ ուժերը մարտի 5-ին ձեռք բերված համաձայնության շրջանակներում պարեկային գործողություններ են իրականացնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *