Ռուսաստանը Սիրիայում կիրառել է «Իսկանդեր»-Մ

Սեպտեմբերի 14-ին Սիրիայի Իդլիբ նահագնում ՌԴ զինված ուժերը խոցել են գրոհայինների թիրախներ: Ռազմական գործողությանը ներգրավվել են ՍՈւ-34 և Սու-24Մ ռմբակոծիչներ, կիրառվել է նաև «Իսկանդեր»-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր:

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ-ի հետ առընչվող «Ռուսսկայա Վեսնա» լրատվակայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրին: Նշվում է, որ Իդլիբում խոցվել է գրոհայինների պատրաստման ճամբար, որը տեղակայված է եղել Մաարրաթ Միսրին քաղաքի հարևանությամբ՝ Բաթիթիյա բնակավայրից 1.9կմ հյուսիս-արևմուտք և զբաղեցրել է ավելի քան 90հա տարածք: Նման չափորոշիչներին մենք համապատասխանեցրել ենք այս հատվածը:

Իդլիբում հարվածներից կադր

Ինչ վերաբերում է «Իսկանդերին», ապա դա Սիրիայում նախկինում ևս կիրառվել էր: Դրա մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռևս 2017թ. դեկտեմբերին՝ ՊՆ կոլեգիայի ամփոփիչ նիստում: Ավելին՝ «Իսկանդերներ» Սիրիայում նկատվել էին նաև ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստաալիքի 2016թ. մարտի 27-ի ռեպորտաժի կադրերից մեկում:

«Իսկանդեր» համալիրը «Զվեզդայի» 3/27/2016-ի ռեպորտաժում
«Իսկանդեր» համալիրը «Զվեզդայի» 3/27/2016-ի ռեպորտաժում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *